Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Եվ ո՜վ է խոսում իրավունքներից

Եվ ո՜վ է խոսում իրավունքներից
18.12.2015 | 01:13

«Кто он такой, этот потерпевший, куда он пошел?»,- հայտնի ֆիլմի այս արտահայտությունը վերստին հիշեցի, երբ հայրենի խորհրդարանում փորձեցի ԿԱՐԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ անուն-ազգանունով (այո՛, այո՛, մի՛ զարմացեք, նման անունով երեսփոխան ունենք) պատգամավորին հարց ուղղել: Հիշյալ տիկնոջ միակ «առավելությունը» Հովիկ Աբրահամյանի զարմուհին լինելն է: Խորհրդարանի ամբիոնին մոտեցող այս տիկինը հազիվ է կարողանում մի քանի անհոդաբաշխ մտքեր իրար կցել-կցմցել ու շնչակտուր արտաբերել: Մեկ-մեկ էլ «պատվիրում» են հայտարարությունների ժամին անգիր արտասանել ուրիշի ձեռքով գրած տեքստերը: Քաղաքական և օրենսդրական այս «պաշարն» է հավանաբար պատճառը, որ զարմուհի-տիկինն անընդհատ ճողոպրում է, երբ լրագրողների է տեսնում:
Նրա «օրենսդիր» աշխատանքը սահմանափակվում է Ռուզան Մուրադյանի հետ թև թևի տված դահլիճ մուտք ու ելք անելով, քննարկումներին անհաղորդ աջուձախ նայելով, հետո նույն «ոճով» խորհրդարանի շենքը լքելով: Երբ փորձեցի խախտել այս սուբյեկտի «անդորրը» և վարչապետի «բազմազբաղ» զարմուհուն մի հարց ուղղել, վերջինս խուսանավեց` հայտարարելով, թե ինքը հարցերին չպատասխանելու իրավունք ունի: ՈՒրեմն, եթե իրավունքների ու պարտականությունների մասին է խոսում դրանցից բացարձակ անտեղյակ պատգամավորը, նրան պիտի հիշեցնել, որ, «ի պաշտոնե» լինելով հրապարակային անձ, նա պարտավոր է իր «փայլուն» մտքերը ներկայացնել հանրությանը, նրա պարտականությունների մեջ է մտնում իր ընտրատարածքի բնակիչների խնդիրները գեթ մեկ անգամ ԱԺ ամբիոնից հնչեցնելը: Կատարո՞ւմ է այս պարտականությունները: Իհարկե` ոչ: Հովիկ Աբրահամյանի բարեկամուհի լինելը դեռ չի նշանակում հարկատուներիս հաշվին «աշխատող» լինել և բավարարել միայն սեփական քմահաճույքները:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1613

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ